Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահը

Պաշտոնական
Untitled-collage-2

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահը

  Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը: Կորեայի նախագահը Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ իր բոլոր նախաձեռնություններում, ինչպես նաև հարատև բարեկեցություն Հայաստանի Հանրապետությանը:  Ուղերձում մասնավորապես ասված է. «Կորեայի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից պատիվ ունեմ Ձեզ հղելու անկեղծ շնորհավորանքներս ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:  Վստահ եմ, որ Ձեր ընտրությունն արտահայտում է երկրի քաղաքացիների ձգտումը դեպի փոփոխություններ և բարեփոխումներ: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ և առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունն առաջընթաց կգրանցի իր ճանապարհին դեպի կայունություն և բարեկեցություն:  1992 թվականից՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, Կորեայի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը զարգացրել են բարեկամական և համագործակցային կապեր: Ես ակնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ սերտ երկխոսության միջոցով առավել ամրապնդել առկա գործընկերությունը»: