Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր անփորձությունը մեր առավելությունն է.Հայկ Կոնջորյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nKV-Hc5nwPI

ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ԱԺ-ում իր առաջին ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացուն. «Քաղաքացին է, որ վերջին ժամանակներս Հայաստանը վերադարձրեց իրապես ՀՀ քաղաքացուն, ովքեր իրենց հավատը վերադարձրին իրենք իրենց»:

 
«Մենք քաղաքացիների առաջին սերունդն ենք, որն ապրում է իրավամբ անկախ պետականության մեջ: Ես հավատում եմ, որ նոր Հայաստանը պետք է դառնա մի շարք հին ճշմարտությունների մերժման ճանապարհով կառուցվող Հայաստան»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը: Ի պատասխան այն կարծիքների, թե՝ նորընտիր կառավարությունն անփորձ է, պատգամավորն ասաց. «Այո, մենք անփորձ ենք կոռուպցիոն մեխանիզմների և ատկատների արվեստի մեջ, և մեր անփորձությունը մեր առավելությունն է»: