Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Ակտիվիստին կալանավորելու որոշումը  Վերաքննիչ դատարանը համարել է ապօրինի

Հասարակություն
tigran-mazmanyan

Վերաքննիչ դատարանն ակտիվիստ Տիգրան Մազմանյանին  ձերբակալելու եւ կալանավորելու որոշումը համարել է ապօրինի: Պաշտպան Արա Ղարագյոզյանն « Ա1+»-ին հայտնեց, որ Վերաքննիչ  դատարանը որոշումը կայացրել է այսօր։    Տիգրան Մազմանյանը մեղադրվում էր ապրիլի 14-ին «Հայաստանի հանրային ռադիո»-ի վարչական շենք մուտք գործելիս    զինված պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ «Ոստիկանի տված ցուցմունքը, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել, ապօրինի է։ Մենք տեսանյութ ենք ցուցադրել, որ Տիգրան Մազմանյանը ձեռքերը վեր բարձրացրած հենց այդ ոստիկանի կողքով է անցնում»,- ասում է Արա Ղարագյոզյանը։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դատավոր  Արթուր Մկրտչյանը, այդ հանգամանքը, սակայն,  ըստ պաշտպանի՝ հաշվի չէր առել։  Արա Ղարագյոզյանը կարծում է, որ այժմ քննության առարկա պետք է դառնա  դատավոր Արթուր Մկրտչյանին պատասխանատվության ենթարկելու հարցը։   Փաստաբանը հիշեցնում է, որ դատավորը  կալանավորման որոշում էր կայացրել նաեւ Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ, ով ուներ ծանր հիվանդություն: