Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յան Ռայթը ծաղրել է «Արսենալի» ֆուտբոլիստներին

Սպորտ
sport-arsenal-3

Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը խստորեն քննադատել է անգլիական ակումբի ղեկավարությանը իսպանացի մասնագետ Ունայի Էմերիին գլխավոր մարզիչ նշանակելու համար: Նա պարզապես չի պատկերացնում 46-ամյա իսպանացի մասնագետին այդ պաշտոնում: «Այն, ինչ կատարվում է ակումբում, պարզապես անկազմակերպվածություն է: Նրանք միայն վերջերս են իմացել, որ Ալեգրին թանկարժեք մարզիչ է: Այժմ խոսում են Ունայի Էմերիի մասին, որին ազատել են «ՊՍԺ»-ից: Չեմ հասկանում, թե նա ինչպես հայտնվեց թեկնածուների թվում: Փարիզում իսպանացին անսահմանափակ գումարներ ուներ ֆուտբոլիստներ գնելու համար, իսկ հիմա պետք է գլխավորի «Արսենալը», որը ունի ընդամենը 50 մլն ֆունտ սթեռլինգ ազատ գումար եւ «փոխանցման տուփի 2-րդ արագությամբ» խաղացող մեծ թվով ֆուտբոլիստներ: Նա պետք է շատ արագ դրսեւորի իր մարզչական հոտառությունը եւ ձեռք բերի էժան, բայց տաղանդաշատ խաղացողներ: Դա լուրջ խնդիր է», - ասել է «Արսենալի» նախկին հարձակվողը:  Հավելենք, որ լոնդոնյան ակումբը դեռեւս չի կողմնորոշվել գլխավոր մարզչի ընտրության հարցում, իսկ տեղի լրատվամիջոցներն անընդհատ շահարկում են այդ թեման եւ ամեն օր մի նոր թեկնածու են փնտրում: