Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆինլանդիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին

Պաշտոնական
563_b

Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետ Յուհա Սիպիլեն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ֆինլանդիայի վարչապետն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ցանկանալով ամենայն հաջողություններ աշխատանքում։