Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետը

Պաշտոնական
88635

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցության շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Ուխնաա Խուրելսուխը: Ուղերձում ասված է. «Ակնկալում եմ մեր կառուցողական աշխատանքը՝ Հայաստանի և Մոնղոլիայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման և զարգացման ուղղությամբ: Ձե՛րդ Գերազանցություն, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, ինչպես նաև Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»: