Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայի նախագահը հատուկ հանդիպում է ունեցել Օզիլի եւ Գյունդոգանի հետ

Սպորտ
sport-skandal-1

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլն ու Իլկայ Գյունդոգանը հանդիպել են Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, քննարկելու իրենց շուրջ ծագած քաղաքական սկանդալը: Այդ մասին նշում է focus.de կայքը: Բանն այն է, որ Լոնդոնի «Արսենալի» եւ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները մայիսի 13-ին հանդիպել էին Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիպ Էրդողանի հետ եւ մարզաշապիկ նվիրել նրան, երբ վերջինս պաշտոնական այցով գտնվելիս է եղել Լոնդոնում: Դա մեծ աղմուկ է բարձրացրել Գերմանիայում: Երկրի վարչապետ Անգելա Մերկելը եւ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը խստորեն քննադատել են հավաքականի ֆուտբոլիստներին: Գերմանացիներին հատկապես զայրացրել է Իլկայ Գյունդոկանի արած գրառումն իր մարզաշապիկի վրա, որում նա որպես նախագահի է դիմել Էրդողանին: Գերմանիայի նախագահը հայտարարել է, որ երկու ֆուտբոլիստները լիովին հասկացել են իրենց արարքի կարեւորությունը եւ հավաստիացրել են, որ իրենք հավատարիմ են Գերմանիային եւ պատրաստվում են ամեն ինչ անել աշխարհի առաջնությունում հաղթելու համար: Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն այդ կապակցությամբ ասել է, որ խաղացողների հետ կապված բոլոր հարցերն արդեն հարթեցված են եւ ինքը թիմի կազմը ընտրելիս առաջնորդվելու է միմիայն մարզական սկզբունքներով: Նշենք, որ Մեսութ Օզիլն ու Իլկայ Գյունդոգանը ծնվել են Գերմանիայում, սակայն թուրքական արմատներ ունեն: