Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հնարավոր է հաջորդ գարնանը պատերազմական իրավիճակում հայտնվենք». Արամ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
AramSargsyan

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով նոր կառավարության հիմնական առաքելությունը «մաքրողի» դեր կատարելն է: Արամ Սարգսյանը նոր նախարարներից մի քանիսից լավ տպավորություն է ստացել. «Կրթության և գիտության նախարարը շատ հանգիստ մտել է աշխատանքային հունի մեջ, պետք է անենք ամեն ինչ,  որպիսզի վերանայվի այդ 12 տարվա ուսումնական գործընթացը, երեխաներն անիմաստ երկու տարի են կորցնում»: Դեմկուսի նախագահի խոսքով, խաղաղ պայմաններում աշխատելու համար ընդամենը մեկ տարի ժամանակ կա. «Ադրբեջանը և Թուրքիան իրենց նկրտումներից չեն հրաժարվել, թուրքական աշխարհի միացման գաղափարից չեն հրաժարվելու և մինչև տարվա վերջ հնարավորություն ունենք  ֆակտոր  դառնալու, որ մեզ հետ հաշվի նստեն, եթե այն  չկատարվի շատ հնարավոր է մյուս տարվա գարնանը լուրջ պատերազմական իրավիճակում հայտնվենք»: Տնտեսական ոլորտում ամենամեծ խնդիրն ըստ Դեմոկրատական կուսակցության նախագահի պետական պարտքն է. «Այն պետք է ամբողջությամբ դիվերսիֆիկացվի, 7 միլիարդ դոլար պետական պարտքից մենք պետության զարգացմանը ոչ մի դոլար չենք ուղղել»: Արամ Սարգյանն անդրադարձավ ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Արմեն Գրիգորյանի նշանակմանը՝ նշելով, որ ցանկալի կլիներ այդ պաշտոնը զբաղեցներ ավելի փորձառու մեկը: