Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆ. ՀՀ քաղաքացիները կարող են տարեկան մեկ  անգամ անցնել անվճար կանխարգելիչ քննություն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
բժշկական-օգնություն-300x214

ՀՀ առողջապահության նախարարությունը, հենվելով ժամանակակից բժշկագիտության մոտեցումների վրա, մեծապես կարևորում է հիվանդությունների կանխարգելման դերը մարդկանց առողջության պահպանման հարցում:  Ելնելով վերոգրյալից, ցանկանում ենք Ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության 18 տարեկան և բարձր տարիքային խմբի մեծահասակ քաղաքացիները սահմանված կարգով կարող են տարեկան մեկ  անգամ անցնել անվճար կանխարգելիչ քննություն իրենց սպասարկող ԱԱՊ հաստատություններում` թերապևտի կամ ընտանեկան բժշկի մոտ, հետևյալ ծավալների շրջանակում. 1) առողջապահական հարցերով կրթում 2) զարկերակային ճնշման չափում, 3) գլյուկոմետրիայի իրականացում (բնակչության 35-68 տարիքային խմբում), 4) կրծքագեղձի զննում, 5) Պապ քսուք (30-60 տարեկան կանանց շրջանում), 6) ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող 40 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության որոշում, 7) մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում: Կոչ ենք անում Ձեզ օգտվել ընձեռված հնարավորությունից և անել Ձեր քայլը Ձեր իսկ առողջության պահպանման հարցում: Հիշեցնում ենք, որ Դուք ազատ եք Ձեզ սպասարկող բժշկի ընտրության հարցում և սահմանված կարգով կարող եք դիմել Ձեր նախընտրած ԱԱՊ բժշկական հաստատություն` ընտրել ԱԱՊ ծառայություններ մատուցող բժիշկ, գրանցվել վերջինիս մոտ և ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար ԱԱՊ ծառայություններ: