Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստը դիմում է նախագահին (տեսանյութ)

Հասարակություն
dataxazutyun

Վաղ առավոտից քաղաքական հայացքների համար կալանավորվածներին ազատ արձակել պահանջող քաղաքացիները շրջափակել են գլխավոր դատախազության շենքի բոլոր մուտքերը։ 

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ դատախազության և ոչ մի աշխատակից չի կարողացել մուտք գործել աշխատավայր, ներսում գտնվողներն էլ հավանաբար շատ շուտ են եկել՝ առավոտյան վեցին։

Ցուցարարները վստահեցնում են՝ շարունակելու են բողոքի ցույցերը քանի դեռ «Սասնա Ծռերի» խափանման միջոցը չի փոխվել, նրանցից մեկն էլ դիմում է Հանրապետության նախագահին՝ խորհուրդ տալով մեծ համաներում կազմակերպել ոչ միայն քաղաքական հայացքների համար կալանավորվածների, այլև անարդար ձևով դատապարտված բոլոր բանտարկյալների համար։