Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատիստներ Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը կիսեցին միավորը

Սպորտ
a1chess-junior

Հայաստանի պատանի շախմատիստները շարունակում են վստահ հանդես գալ Ռուսաստանի Կիրիշի քաղաքում տեղի ունեցող «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարում: Առանց պարտության ընթացող եւ մրցաշարային աղյուսակը գլխավորող Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը վեցերորդ տուրում հանդիպեցին իրար հետ եւ ոչ-ոքի խաղացին: Նրանց ակտիվում այժմ գրանցված է 4,5-ական միավոր: Մեր շախմատիստների հետ առաջին հորիզոնականը կիսում է նաեւ ուկրաինացի գրոսմայստեր Կիրիլ Շեւչենկոն, որը ընթացիկ տուրում հաղթեց մեր երրորդ շախմատիստ Մամիկոն Ղարիբյանին: Վերջինս երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ այժմ 3 միավորով բաժանում է 6-7-րդ հորիզոնականները: Այսօր տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները: Արամ Հակոբյանը սպիտակներով կմրցի վրացի շախմատիստ, ՖԻԴԵ-ի վարպետ Նիլոլոզի Կաչարավայի հետ, 3,5 միավորով շարունակում է հետապնցել մրցաշարի երեք առաջատարներին: Շանթ Սարգսյանը սեւերով կհանդիպի իր գլխավոր մրցակցի՝ Կիրիլ Շեւչենկոյի հետ: Մամիկոն Ղարիբյանի հերթական մրցակիցը ռուսաստանցի միջազգային վարպետ Սերգեյ Լոբանովն է: