Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ հեռարձակում Ազգային ժողովից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azgayin-joxov-2

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը, գրանցվել է 89 պատգամավոր։ Նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է շուրջ 13 հարց, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (Գնաճի հաղորդում), «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը։ ԱԺ այսօրվա քառօրյան սկսվեց նոր պատգամավորների ներկայացմամբ. Ելք խմբակցությունից Ալեն Սիմոնյան, Հրաչ Հակոբյան, Հայկ Կոնջորյան, Հովիկ Աղազարյան, ՀՅԴ խմբակցությունից` Ռուզան Առաքելյան, ՀՀԿ-ից` Հակոբ Հակոբյան։ Նրանք բոլորը, առանձին-առանձին մոտենալով ամբիոնին, հանդիսավորությամբ երդվեցին։