Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Հարությունյանի գիրքը Խորհրդային շրջանի քաղբանտարկյալների մասին (տեսանյութ)

Հասարակություն
vardan

Խորհրդային տարիների քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանի նոր գիրքը  նախկին քաղբանտարկյալների մասին է։ Այսօր  Սարգիս Մուրադյան պատկերասրահում տեղի ունեցավ հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամի կողմից հրապարակված իրավապաշտպան Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմություն» գրքի շնորհանդեսը։ Ըստ հեղինակի՝ սա հուշագրություն է։ «Սա ավելի շատ պատմում է ոչ թե իմ մասին, այլ այն մարդկանց մասին, ում ես հանդիպել եմ կալանավայրում։ Հիմնականում նրանք հայեր չեն»,- պատմում է Վարդան Հարությունյանը։ Ութ տարի գաղութում և աքսորավայրում անցկացրած Վարդան Հարությունյանը անկախության տարիների քաղբանտարկյալներին չի անդրադարձել, ասում է՝ կլինեն ուրիշները,  որ կգրեն։ Շնորհանդեսին ներկա էին խորհրդային շրջանի  քաղբանտարկյալներ Պարույր Հայրիկյանը, Ազատ Արշակյանը։ Շահեն  Հարությունյանը ծանոթ չէ գրքին, բայց գիտի, որ գրքում տեղ են գտել նաև իր պապի  եւ նրա եղբոր պատմությունները,  ովքեր այլակարծության համար հայտնվել են խորհրդային բանտում։ Այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում  է  Շահենի հայրը՝ Շանթ Հարությունյանը։ Նա կարծում է, որ նոր Հայաստանում քաղբանտարկյալներ այլևս չեն լինի։ Վարդան Հարությունյանը գրքի սկզբում գրել է՝  իրենց  պայքարը խորհրդային միության դեմ հաջողությամբ է պսակվել, և այդ հաջողությունիւց հետո ինքը ողջ եռանդը  ներդրել է նորանկախ Հայաստանի ժողովրդավարության կայացման գործին ու պարտվել։ Այս տողերը Վարդան Հարությունյանը գրել է մինչև թավշյա հեղափոխությունը, իսկ այսօր ասում է, որ մի քանի տարի հետո կարդալիս միգուցե ինքն իրեն հարց տա, թե   ի՞նչու  է այսպես գրել, քանի որ կա այն Հայաստանը որը ուզում էինք։  Ավելին՝ տեսանյութով։