Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գոլդեն Սթեյթը» Բասկետբոլի Ազգային Միության ռեկորդ է սահմանել

Սպորտ
sport-record

Բասկետբոլի Ազգային Միության Արեւմտյան գոտու եզրափակիչ երրորդ խաղում «Գոլդեն Սթեյթ Վարիորսը» սեփական խաղահրապարակում 126:85 հաշվով հաղթել է «Հյուսթոն Ռոկետսին»: Պարզվում է, որ դա ԲԱՄ-ի նոր ռեկորդ է, քանի որ մինչ այդ փլեյ-օֆֆի խաղերում ոչ մի թիմի չէր հաջողվել 41 միավորի առավելությամբ հաղթել մրցակցին: Նախկին ռեկորդը գրանցվել էր 1948 թվականին, երբ «Ֆիլադելֆիա Ուորիզը» իր հարկի տակ 85:46 հաշվով առավելության էր հասել «Սենթ Լուիսի» նկատմամբ: Հավելենք, որ  «Գոլդեն Սթեյթ» - «Հյուսթոն Ռոկեթս» սերիայում հաշիվը 2:1 է, հօգուտ  «ոսկե» թիմի բասկետբոլիստներին: