Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացաբուլկեղենի և կաթնամթերքի շուկայում խախտումներ կան (տեսանյութ)

Հասարակություն
Ruben-Haytayan

Հայաստանում հացաբուլկեղենի շուկայում շարունակում են խախտումներ արձանագրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթայանը: «Հացաբուլկեղենը շարունակում են առևտրի կետեր մատակարարել չնախատըեսված, ոչ ստանդարտ փոխադրամիջոցներով և ոչ ստանդարտ տարաներով։ Որակի հետ կապված խնդիրներ ունեն իրացվող հացի մոտ 2/3-ը»։ Ռուբեն Հայթայանը փաստում է, որ թեև սննդամթերքի անվտանգության ազգային ծառայությունն ասում է, որ դաշտը կարգավորված է, սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ «Հացի գնապիտակի վրա նշված է միայն արժեքը: Չնայած օրենքի պահանջներին՝ նշված չէ ալյուրի տեսակը եւ շատ այլ տվյալներ»: Ռուբեն Հայթայանը հայտարարեց, որ խախտումներ կան նաեւ կաթնամթերքի ոլորտում.  «Նույնը կարագի դեպքում է: Այստեղ եւս խախտումներ կան, երբ արտադրողը չի նշում բուսական յուղերի առկայությունը: Սա ևս խարդախության օրինակ է: Դա մոտավորապես նույնն է, ինչ ոսկու փոխարեն պղինձ հրամցնել: Անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել եւ պատժել», - ասաց Ռուբեն Հայթայանը: