Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԲՃ. Երեք օր է Գնդեվազի, Ջերմուկի և Կեչուտի բնակիչները փակել են Ամուլսար տանող ճանապարհները (տեսանյութ)

Հասարակություն
amulsar

Վայոց ձորի բնակիչները դեմ են Ամուլսարում հանքի շինարարական աշխատանքների շարունակմանը և փակել են դեպի լեռ տանող բոլոր ճանապարհները։ Աշխատանքները փաստացի այս պահին կասեցված են։ Պահանջը շատ հստակ է․ պետք է կանգնեցնել այս ծրագիրը, քանի որ էկոլոգիական և սոցիալ-տնտեսական վնասները շատ վտանգավոր են և արդեն իսկ տեսանելի են տեղի բնակիչների համար։ Նաև ստորագրահավաք է իրականացվում ուղղված ՀՀ կառավարությանը, որպեսզի չեղարկվի այս ծրագիրն ու նոր անկախ փորձաքննություն իրականացվի։ Հայկական բնապահպանական ճակատ