Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուրմալու»-ի աշխատակիցները 3 օր ժամանակ են տվել տնօրենին (տեսանյութ)

Հասարակություն
11111-n103771-1

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատանկիցներն այսօր  առավոտից բողոքի ցույց են կատարում, տնօրինությունից պահանջելով  տաղավարների վարձավճարներն իջեցնել 30 տոկոսով։ Բողոքի մասնակիցներին հանդիպեց տոնավաճառի տնօրեն Ռազմիկ Զաքարյանը։ Նա նշեց, որ հարկերի բարձր լինելու պատճառով այժմ հնարավոր չէ իջեցնել վարձավճարը։ Ցուցարարներին միացել է նաև «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը։ Վերջինս նշեց՝ երկրում իրավիճակ է փոխվել և հնարավոր է վերնայել օրենքները։ Աշխատակիցները պահանջում են նաև հանգստյան ևս մեկ օր։ Այս պահի դրությամբ ցուցարարները հայտարարեցին, որ չեն պատրաստվում բացել տաղավարները, իսկ տնօրենին տալիս են 3 օր ժամանակ։ Պահանջները չբավարարելու դեպքում բողոքի ցույցերը 3 օրից կվերսկսվեն։