Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր հարթակ՝ այլընտրանքային հանրակրթության համար

Քաղաքականություն
1506594588_hexine-dproc

Ստեղծվում է «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միություն»՝ այլընտրանքային ծրագրեր մշակելու իրականացնելու և մշակելու համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին միության անդամները։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց, որ միությունը պատրաստակամ է ուսումնասիրել, վերլուծել և գնահատել այլընտրանքային կրթական ծրագրեր և ներկայացնել այդ ծրագրերը իրականացնող հաստատությունների շահերը պետական հաստատություններում։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասաց, որ այս հարթակը Հայաստանի համար շատ կարևոր է։ Այն հնարավորություն է տալիս օգտագործել մարդկանց, ինչպես նաև  երեխաների միջև եղած տարբերությունը՝ որպես զարգացման հնարավորություն։ «Վերջին տարիներին այլընտրանքային կրթությունն արհամարված էր, հիմա կա հանրային պահանջ՝ դպրոցը միջազգայնացնելու»։ Ըստ նրա,  հանրակրթության խնդիրն է երեխայի անհատականությունը գտնել, զարգացնել և օգնել նրան, աշխարհը դարձնել ավելի լավը. «Աշխարհում ստանդարտների չափորոշիչների վրա հիման վրա կրթությունը նահանջում է, մեր մոտ էլ պետք է լինի»,- ասում է կրթության փորձագետը։