Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարույթում է ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից թմրամիջոցի ապօրինի իրացման փորձով քրեական գործը

Քաղաքականություն
hatuk-qnnchakan-carayutyun

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նյութերի համաձայն` 2018թ.-ի մայիսի 3-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետում նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ա. Հ.-ի անձնական խուզարկությամբ, նրա մոտ գտնվող բջջային հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքի միջից հայտնաբերվել է խոշոր չափերով` ընդհանուր 1,68 գրամ քաշով «Հաշիշ» տեսակի թմրամիջոց:  Ա. Հ.-ն այն փորձել է ապօրինի իրացնել ՀՀ ԱՆ «Վանաձոր»  ՔԿՀ-ում, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ թմրամիջոցը նույն հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և առգրավվել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:  Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են «Վանաձոր»   քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից կատարված` կալանավայրում խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով 18.05.2018թ.-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: