Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղբանտարկյալների հարցը ցուցիչ է՝ Հայաստանը ժողովրդավար է,  թե ոչ. բողոքի ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
akcia-3

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Հովիկ Աղազարյանը միջնորդել են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխվի:  «Մենք դիմել ենք, իրենք էլ հաճույքով աջակցել են: Մենք կարիք չենք տեսել ավելի շատ ստորագրություններ հավաքելու, այդ երկուսը բավարար է», -ասում է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը: Սամվել Բաբայանի կողմնակիցները Վճռաբեկ դատարանին ներկայացրեցին պատգամավորների երաշխավորագիրը:  «Հնարավորինս սեղմ ժամկետում ակնկալում ենք դատարանի որոշումը»: Քաղաքացիները  պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը մեղավոր էր  ճանաչվել  «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև կեղծ փողերի շրջանառության համար։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել վճիռը, այսինքն՝ 6 տարվա ազատազրկումը:  «Մի բան ենք պահանջում՝  լինել արդարացի, դատարանները պատվեր են կատարել: Ստով, կեղծիքով Սամվել Բաբայանը  հայտնվել է ճաղերի հետեւում: Կալանավայրերում այսօր շատ անմեղ մարդիկ կան, Սամվելից  հետո պետք է անցնենք մնացած բոլորին», ասում է ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ  Հարությունյանը նշում է.  «Եթե նույնիսկ մեկ քաղբանտարկյալ լինի, ապա սա կնշանակի, որ Հայաստանում որեւէ  բան չի փոխվել: Քաղբանտարկյալների հարցը ցուցիչ է՝ Հայաստանը ժողովրդավար է,  թե ոչ»:  Բայց մի հարցի պատասխան դեռեւս պարզ չէ՝  արդյո՞ք  Վճռաբեկ դատարանը վարույթ  ընդունել է Սամվել Բաբայանի վճառաբեկ բողոքը, թե ոչ: Ապրիլի 17-ին  պաշտպան Ավետիս Քալաշյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել,  սակայն մինչ հիմա  դատարանից արձագանք չկա՝ պատճառաբանությամբ, թե իրենք դեռ ժամանակ ունեն։ Նշենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ Վճռաբեկ դատարանի դիմաց բողոքի ակցիա էին կատարել ի պաշտպանություն Սամվել Բաբայանի։