Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շվեդիայի հոկեյի հավաքականը հրաշքով պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Սպորտ
a1hokey-3

Տափօղակով հոկեյի Շվեդիայի հավաքականը աշխարհի 2018թ առաջնության եզրափակիչում միայն բուլիտներով հաղթեց Շվեյցարիայի թիմին եւ նվաճեց չեմպիոնի կոչումը: Դանիայում անցկացված մրցաշարի վերջին մրցավեճի հիմնական ժամանակում մեծ անակնկալ մատուցած շվեյցարացի հոկեյիստները երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն ավելի փորձառու շվեդները կարողացան վերականգնել հավասարակշռությունը եւ հանդիպումը տեղափոխեցին լրացուցիչ խաղակես: Չորսը չորսի դեմ խաղում կողմերից ոչ մեկին ընդհանրապես չհաջողվեց գրավել դարպասը: Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 5-ական բուլիստներ: Այդ մրցավեճում հաջողությունն ուղեկցեց Շվեդիայի հավաքականին՝ 2:1: Այդպիսով, շվեդ հոկեյիստները ընդհանուր 3:2 հաշվով հաղթանակ տարան եւ հրաշքով պաշտպանեցին չեմպիոնի տիտղոսը: Իսկ ահա Շվեյցարիայի հավաքականը երկրորդ անգամ պարտություն կրեց եզրափակիչ խաղում եւ կրկին բավարարվեց փոխչեմպիոնի կարգավիճակով: