Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահակ Հովհաննիսյանը՝ կադետների Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
a1borba-3

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեյում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի կադետների առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները նվաճեցին 4 մեդալ: 60 կգ քաշային կարգում հանդես եկած Սահակ Հովհաննիսյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, զբաղեցրեց առաջին տեղը եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Երեք քաշային կարգում մեր ըմբիշները նվաճեցին բրոնզե մեդալներ: Նրանք են Գառնիկ Հովհաննիսյանը (48 կգ քաշային կարգ), Ռոբերտ Կարապետյանը (51 կգ) եւ Շանթ Խաչատրյանը (65 կգ): Ի դեպ, անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը, Բուլղարիայի հավաքականի կազմում հաղթել է 45 կգ քաշային կարգում: