Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունն ավարտվեց սկանդալով (տեսանյութ)

Այսօր եզրագիծը հատեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը:

Վերջին, 30-րդ տուրում, Երեւանի «Ալաշկերտն» ու «Բանանցը» սեփական դաշտում միեւնույն 2:0 հաշվով հաղթեցին համապատասխանաբար Կապանի «Գանձասար-Կապանին» ու Երեւանի «Արարատին»: Իսկ ահա Գյումրիում նախատեսված «Շիրակ» – «Փյունիկ» հանդիպումը չկայացավ, քանի որ դաշտի տերերը չներկայացան խաղին: Դա, անշուշտ, մեծ սկանդալ է մեր ֆուտբոլի համար:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ «Շիրակից» հանած 12 միավորների արդյունքում, առաջնությունում հաղթեց «Ալաշկերտը», որը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց հանրապետության չեմպիոն:

Երկրորդ տեղը զբաղեցրեց «Բանանցը», որը մեկ միավորով առաջ անցավ «Գանձասար-Կապանից»: Հաջորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար «Շիրակը», «Փյունիկը» եւ «Արարատը»:

   Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր կազմակերպեց առաջնության բոլոր մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը: Բանն այն է, որ «Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան» խաղից հետո այդ թիմերին որոշ ժամանակ անց միացավ նաեւ «Բանանցը»: Արդյունքում, «Նաիրի» մարզադաշտում հավաքվեցին բոլոր մրցանակակիր թիմերը: Նախ, «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը բրոնզե մեդալները հանձնեց կապանցիներին: Ապա ՀՖՖ գործկոմի անդամ Աշոտ Մանուկյանը արծաթե մեդալներով պարգեւատրեց «Բանանցին»: «Ալաշկերտին» ոսկե պարգեւները եւ փոխանցիկ գավաթը հանձնեց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

 

Awarding ceremony of the winner of the Armenian Premier League Alashkert took place at ‘Nairi’ Stadium

Awarding ceremony of the winner of the Armenian Premier League Alashkert took place at ‘Nairi’ Stadium