Խոշոր հրդեհ նախարարության ձեռներեցության կենտրոնի գրադարանի ներքնահարկում

Մայիսի 20-ին, ժամը 15:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մամիկոնյաց փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում գտնվող ոչ բնակելի շենքի առաջին հարկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ եւ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 49/3 հասցեում գտնվող ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի մասնաշենքի գիտատեխնիկական գրադարանի գրապահոցի ներքնահարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 16:56-ին:

150 քմ տարածքում ամբողջությամբ այրվել են արտադրական հաստոցներ՝ 15 հատ եւ կենցաղային իրեր:

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: