Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարները կանխել են ավտոմեքենայի սահքը դեպի ձոր

Պաշտոնական
AIN

Մայիսի 20-ին, ժամը 16:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի գերեզմանատան մոտակայքում «Ford» մակնիշի ավտոմեքենան ցեխի հետևանքով սահել և կախվել է դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Փրկարարները ձեռնարկել են անվտանգության համապատասխան միջոցառումներ՝ ավտոմեքենայի սահքը դեպի ձոր կանխելու համար: