Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիշատիչ թռչնի որսորդը բացատրություն է տվել ոստիկանությունում

Հասարակություն
ahazang

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆբ-յան էջում գրառում է արել. ««Econews.am» կայքի «Ահազանգ․ «Որսացել» են չթույլատրվող գիշատիչ թռչուն» վերնագրով հրապարակման հիման վրա ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելով լուսանկարում պատկերված երիտասարդին։ Հրազդանի Ջրառատ թաղամասում ապրող 25-ամյա երիտասարդի հետ ոստիկանները բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին՝ դեպքի վերաբերյալ բացատրություն տալու։ Նախապատրաստվում են նյութեր»։