Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան». չեմպիոնն ընդդեմ գավաթակրի (տեսանյութ)

Սպորտ
a1alashkert-gandzasar-1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր տեղի կունենան վերջին՝ 30-րդ տուրի հանդիպումները: Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում կընդունի Կապանի «Գանձասար-Կապանին», որի հետ չորս օր առաջ հանդիպել էր Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում եւ պարտվել 11մ հարվածաշարում: «Ալաշկերտն» այդ խաղում հանդես կգա արդեն որպես հանրապետության նոր չեմպիոն, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ առաջնության առաջատար «Շիրակից» 12 միավոր է հանել խոսացած խաղ կազմակերպելու փորձ կատարելու համար: Արդյունքում, առաջին տեղ բարձրացած ալաշկերտցիներն անհասանելի են դարձել երկրորդ տեղում գտնվող կապանցիներից: «Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան» խաղը կմեկնարկի ժամը 17:00-ին: Ֆուտբոլասերները հանդիպումը կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: