Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Վրացական փողոցում. տուժածներ չկան

Պաշտոնական
hrdeh

Մայիսի 20-ին, ժամը 12:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վրացական փողոցի թիվ 21 շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում (ներսում ավտոմեքենա է կայանած): Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:21-ին, մարվել՝ 12:28-ին: Կիսանկուղում (35 քմ) այրվել են փայտ (2 խմ), «Vovlo F90» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, մասամբ ջերմահարվել են կիսանկուղի առաստաղն ու պատերը: