Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերջ սերիալներին. եթե մեր աշակերտներն իրենք իրենց չկրթեն, մենք մեծ խնդիրներ ենք ունենալու» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
arayik

 ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ասաց, որ շատերն են հարցնում ինչ անել ցածրորակ սերիալների հետ և ինպես պայքարել դրանց դեմ: Նախարարը ընդգծեց. «Դեմ եմ սերիալների արգելմանը կամ փակելուն, բայց զուգահեռ այլ բովանդակություն պետք է ստեղծենք, որ դա սերիալներին փոխարինի: Այդ դեպքում սերիալները վարկանիշ չեն ունենա, նայող չի լինի և հեռուստաալիքներն էլ չեն գնի ու ցուցադրի դրանք, այլ դրա փոխարեն կլինեն կրթական ծրագրեր»: Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց՝ գաղափար կա, որ ցերեկային ժամերին հեռուստաալիքներով ցուցադրվեն դպրոցական դասընթացների հետ կապված հետաքրքիր դասախոսություններ, բացատրություններ տան տվյալ դասընթացի հետ կապված հայտնի ուսուցիչներ և հեղինակավոր մարդիկ, որպեսզի աշակերտները դպրոցական նյութը հեշտ մարսեն: Իսկ մինչ այս բովանդակության ստեղծումը նախարարն աշակերտներին հորդորեց դիտել BoonTV` boon.am հասցեով: Ամփոփելով նախարարն ասաց. «Գտնում ենք հետաքրքիր բովանդակություն և ինքնակրթվում ենք: Այս հեղափոխությունը լավ էր, բայց եթե մեր քաղաքացիներն ու աշակերտներն իրենք իրենց չկրթեն, մենք մեծ խնդիրներ ենք ունենալու»: