Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախը ցավակցություն է հայտնում Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ

Պաշտոնական
f31ecc446cbdfa2b944bc1f1fd61dbaa

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ։ Հեռագրում ասված է․ «Սրտի կսկիծով տեղեկացա ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան մասին։ Գրետա Սարգսյանը մեր ժողովրդին հայտնի է որպես ազգային արժեքներ կրող, մարդկային ու բարոյական բարձր արժանիքներով օժտված, հայ առաքինի  կնոջ ու մոր տիպար։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա անմնացորդ նվիրված է եղել  ընտանիքին եւ հայրենիքին։ Գրետա մայրիկի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։ Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով։ Խոր վշտի այս ծանր պահին մենք կիսում ենք ձեր ցավը եւ ձեզ հետ միասին սգում անդառնալի կորստի կապակցությամբ»։   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ           ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ