Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավթաշենի կամրջի վրա քաղաքացին սպառնում էր ինքնասպան լինել

Պաշտոնական
kamurj

 

 Մայիսի 20-ին` ժամը 01:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Դավթաշենի կամրջի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը:

Փրկարարները կանխել են Հ. Ձ.-ի (1962թ.) ինքնասպանության փորձը: Վերջիս տեղափոխվել է  ոստիկանության Մաշտոցի բաժին:  ՀՀ ԱԻՆ