Հայ սամբիստները երկու մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

Աթենքում ընթացող սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի մարզիկները կրկին մեդալներ ձեռք բերեցին:

 

Սպորտային սամբոյի տղամարդկանց մրցումներում բրոնզե մեդալ նվաճեց 74 կգ քաշային

Արսեն Ղազարյանը, որը պարտվեց միայն ապագա Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Սարայկինին:

 

Մարտական սամբոյի առաջնությունում մեր 82 կգ քաշային սամբիստ Դավիթ Պետրոսյանը նույնպես գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Նա պարտվեց միայն եզրափակիչի մասնակից, ֆրանսիացի Չառլի Շմիտին:

 

Վաղը տեղի կունենան մնացած 9 քաշային կարգերի մրցումները: Հայաստանից հանդես կգան Աննա Մկրտչյանը, Գոռ Մայիլյանը, Ժորա Լագզյանը, Գրիգոր Մխիթարյանը, Վաչիկ Վարդանյանը եւ Հակոբ Օրդանյանը: