Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միհրան Հարությունյանը մաքուր հաղթանակ տարավ (տեսանյութ)

a1mma

Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը հաղթանակով նշեց իր նորամուտը MMA-ում:   Առանց կանոնների իր անդրանիկ մրցամարտում նա մրցեց իրանցի Ալի Յուսեֆի հետ, որը մինչ այդ 10 նման մարտեր էր անցկացրել: Մեր մարզիկը վստահ անցկացրեց իր առաջին մրցամարտը եւ արդեն երկրորդ ռաունդում մաքուր հաղթանակ տարավ:   Հավելենք, որ Միհրան Հարությունյանը Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ է, սակայն այս տարվանից որոշել է իր ուժերը փորձել առանց կանոնների մարտերում: Մեր ֆավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այդ կապակցությամբ ասել է, որ նա հեռու է պահում իրեն թիմից եւ ոչինչ չի ձեռնարկում վերադառնալու համար: