Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Սոցիոլոգը նոր կառավարությանը 5 բալանոց սանդղակով 2 է գնահատում (տեսանյութ)

Հասարակություն
OBBUJGBs5wI

Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  պաշտոններ նշանակելիս միայն իր համախոհներին չի հավաքել, որը դրական է։ Այս կարծիքն է հայտնել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա նշեց, որ  նոր կառավարության կազմի միջին տարիքը 42 է, որը համարվում է հասունացման տարիք, և նրանց կրթությունն ու կառավարման համակարգում փորձը գնահատեց 5 բալանոց սանդղակով 2, որը համարեց ոչ ցածր և ոչ էլ բարձր։ Ադիբեկյանը նաև նշեց, որ նոր կառավարության գոնե կեսը բավականին փորձառու և որակավորված է , բայց նրանք, որոնք ոչ փորձ ունեն ոչ էլ որակավորված են, լուրջ խնդիր կարող են դառնալ ապագա կառավարության համար։  «Հույս ունենանք, որ նորանշանակ վարչապետը կարդրային ջարդերը չի շարունակի, կպահնպանի այն մարդկանց, որոնք պրոֆեսիոնալ են, գործից հասկանում են։ Նրանք կուսուցանեն կիսագրարեգետ նոր նախարարներին՝  ինչ է նախարարությունը, ինչ գործընթացներով է զբազված, ինչ որոշումներ են կայացրել, ճիշտը որն է»,- հավելեց սոցիոլոգը։ Մանրամասն՝ տեսանյութով.