Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերին» կեսգիշերին դուրս են բերել դատարանի շենքից.News.am

Հասարակություն
defbault

Այս կեսգիշերին ոստիկանները կարողացել են բացել Շենգավիթի դատարանի մուտքերը եւ դատարանից հեռացնել «Սասնա ծռեր» խմբի մեկ տասնյակ անդամներին։ Իրավապահները տարածքից հեռացրել են բողոքի ակցիա անող ցուցարարներին, որից հետո դատարանի շենքից տարել են «Սասնա ծռերին» եւ եւս հինգ բանտարկյալների։ Նշենք, որ երկու օրից ավելի «Սասնա ծռերի» աջակիցները փակել էին դատարանի մուտքերը, «Սասնա ծռերի» 11 անդամներն էլ դատարանի շենքում էին գտնվում: Նախօրեին փակ է եղել նաեւ Արշակունյաց պողոտան, այն բացվեց վարչապետի կոչից հետո: «Սասնա ծռերի» աջակիցները հայտարարել էին, որ դատարանի մուտքերը կբացեն միայն կառավարության կողմից կոնկրետ քայլեր տեսնելուց հետո: NEWS.AM