Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղարաբաղյան շարժման պատմությունը Կարեն Դեմիրճյանի օրագրերում. ilur.am

Հասարակություն
karen-demirchyan

Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը հետաքրքիր ցուցադրությամբ է անդրադարձել Ղարաբաղյան շարժման 30-ամյակին: Թանգարանի հիմնական ցուցադրությունը համալրվել է Դեմիրճյանի օրագրերով եւ ներկայացվել հանրությանը «Ղարաբաղյան շարժման պատմությունը Կարեն Դեմիրճյանի օրագրերում» խորագրով։ Երկրորդ ցուցադրությունը բացվել է թանգարանի բակի ամառային ցուցասրահում` «Ղարաբաղյան շարժման պատմությունը լուսանկարներում» խորագրով: Երկու ցուցահանդեսներն էլ ուղեկցվում են վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ: Առաջին ցուցադրությունը նորություն է եւ հասարակության լայն շրջանակներին ներկայացվում է առաջին անգամ: Մինչ այժմ թանգարանի ֆոնդում պահվող օրագրերի բովանդակությանը ծանոթ են եղել միայն թանգարանի աշխատակիցները: ilur.am