Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արագաչափն ու տեսախցիկը պիտի մնան». հարցում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
20151029103221

Բազմաթիվ վարորդների վստահ են ճանապարհային տեսախցիկների և արագաչափերի  բացակայության դեպքում երթևեկությունը քաոսային կդառնա: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հանձնարարեց բավարար իրավական հիմքերի առկայության դեպքում ժամանակավորապես կասեցնել ճանապարհային տեսախցիկների և արագաչափերի գործունեությունը, մեր հարցմանը մասնակցած քաղաքացիների մի մասի կարծիքով  տեսախցիկներ նու արագաչափերը պետք են, բայց ոչ մայրաքաղաքում: Հարցմանը մասնակիցների  մի մասի կարծիքով  երթեւկության որակը կախված չէ հսկող սարքերից, մյուս մասը համարում է՝  տեսախցիկներ ու արագաչափերը պետք են։ Վարորդների մեծամասնությունը  երթևեկությունը վերահսկելու այլ մեխանիզմ չի պատկերացնում, ոմանք էլ վստահեցում են՝ տեսախցիկների և արագաչափերի աշխատանքը անգամ ժամանակավորապես դադարեցնելու դեպքում համակարգը վերագործարկել հնարավոր չի լինի: