Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդիկ անփոխարինելի չեն. նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացու նման մարդը մոծակի խայթոցից մահացավ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
napoleon

 Եթե արտարահերթ ընտրություններ լինեն, ապա ոչ թե Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմը, այլ «Ծառուկյան» դաշինքը լինի ԱԺ մեծամասնությունը: «Ինչ ասել է Գագիկ Ծառուկյանը, մինշտ նույն կարծիքին ենք մնացել՝ եղել ենք ժողովրդի կողքին, եւ միակ մարդն է, որ ընտրություն կա, չկա, ժողովրդի հետ կապված ցանկացած խնդրով դիմում են, լուծում է: Ժողովուրդը լավ հիշողություն ունի՝ ոչ մի բան չի մոռացվում»,- Աժում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:             Միաժամանակ նա տպավորված է, թե ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ամենուր ջերմորեն ընդունում: «Էսօրվա ալիքի վրա, չեմ կարող ժխտել, Նիկոլ Փաշինյանը բավականին բարձր ռեյտինգ ունի: Շատ զարմանալի բաներ են կատարվում. օրինակ, որ գնաց Սոչի՝ Պուտինի հետ հանդիպելու, որպես հանգստյան քաղաքի ժողովուրդ՝ Սոչիի հայությունը շատ իներտ են, իրենց քաղաքականությունը չի հետաքրրքում, շատ զարմացած եմ՝ ինչ ընդունելություն էր՝ ավելի ջերմ, քան Երեւանում»,- ասում է Նապոլեոն Ազիզյանը:             Որքան էլ ՀՀԿ-ն դեմ լինի ԱԺ արտահերթ ընտրություններին եւ տարբերակներ գտնի դրանք տապալելու, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորի համոզմամբ՝ կան բազմաթիվ ճանապարհներ, որոնց միջոցով հնարավոր է դրանք անցկացնել. «Էսօր Նիկոլ Փաշինյանին ժողովուրդն է բերել. կա մի իրողություն, որից այս կողմ այն կողմ փախչել չես կարող, վերջին հաշվով ժողովուրդն է  այս հարցերը լուծողը՝ եթե իշխանություններն իրենց վարքագծով իրենց այնպես պահեցին, որ թավշյա այս հեղափոխությունը տեղի ունեցավ, ուրեմն ամեն ինչ այդպես էլ շարունակելու են, որպեսզի ամեն ինչ իր բնականոն հունով գնա»:             Նապոլեոն Ազիզյանի՝ բազմամյա քաղաքական փորձառությունը հուշում է, որ ընդդիմություն դարձած ՀՀԿ-ից մոտ ապագայում առնետավազք դեռ չի լինի. «Ուր փախնեն. մարդը փախնում է, եթե տեղ ունի ավելի հարմար պատսպարվելու: Ասենք, ոնց եք պատկերացնում, Նիկոլ Փաշինյանը կասի՝ եկեք, մտեք իմ կուսակցությո՞ւն: Բնականաբար, ոչ: Չի կարող Նիկոլ Փաշինյանն ասի, որ պայքարում եմ ՀՀԿ դեմ, հիմա ասի՝ լավ, եկեք, մտեք իմ կուսակցություն»:             Նոր Կառավարության կազմը նրան դուր է գալիս, սակայն նա չի կիսում այն տեսակետը, թե այսինչ մարդուն, եթե նախարար նշանակեցին, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու. «Մարդիկ անփոխարինելի չեն լինում, նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացու նման մարդը, որ ամբողջ աշխարհը գրավեց, մոծակի խայթոցից մահացավ, հավատացեք՝ շատ-շատ անվանի մարդիկ հիմա չկան, անփոխարինելի մարդիկ, սակայն այնպիսի ծրագիր պետք է դրվի ռելսի վրա, որ մարդիկ գան իրականացնելու՝ մի փոքր լավ, մի փոքր՝ վատ, բայց իրականացնեն, այդ գնացքը առաջ շարժվի»:       Կառավարության նոր անդամներին Նապոլեոն Ազիզյանը նվիրյալներ է համարում ու համոզված է, որ նրանք կաշխատեն բաց եւ թափանցիկ: