Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սալմոնելոզի հարուցիչներն են եղել թունավորման պատճառը. ԱՆ

Պաշտոնական
Salmonella

Շարունակվում են աշխատանքները Արմավիրի մարզում արձանագրված թունավորման առնչությամբ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Սննդի, շրջակա միջավայրի լվացուկների և ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են: Հոսպիտալացված 88 հիվանդից 63-ն արդեն իսկ բուժվել է և լավացումով դուրս գրվել: Ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 25 հիվանդ, որոնց վիճակը թեթև և միջին ծանրության է: Ներկա վարկածով հաստատվում է, որ արձանագրված թունավորումը սննդային ծագման է:  Առողջապահության նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ