Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախագծերը չեն ֆինանսավորվել (տեսանյութ)

Հասարակություն
erebuni

Այս տարի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը՝  Էրեբունի-Երևան 2800-ամյակի հանդիսիսությանը գլխավոր դերակատարումն է ունենալու։ Թանգարանի փոխտնօրեն Արաքսի Մեշինյանը սակայն տեղեկացրեց, որ  խոստացված պետական ներդրումները չեն կատարվել և ցավոք՝ նախագծերը չեն իրականանա։ Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետության  թանգարան-ինստիտուտը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ներկայացնում են «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» համատեղ ժամանակավոր ցուցադրություն։ Ճարտարապետության թանգարանի տնօրեն Անուշ Մինասյանի խոսքով, ուրախ է,  որ «Էրեբունի» թանգարանի տնօրինության առաջարկով նման ցուցադրություն են կազմակերպել, քանի որ ուրարտական ճարտարապետության ազդեցության մասին քիչ ենք տեղեկացված։ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Միքայել Բադալյանը, որ հայ-ֆրանսիական պեղումների արշավախմբի հայկական կողմի ղեկավարն է,  ներկայացրեց վերջին պեղումների ընթացքում հայտնաբերած հնագույն փողոցի մասին, որի պահպանման համար շատ կարևոր է անհրաժեշտ պայմաններ ապահովելը։  «Ներդրողները, եթե հասկանային, թե որքան մեծ օգուտ կարող են բերել։ Տեսեք Թուրքիան ինչպես է հասկացել,  թե ինչ հարստություն ունեն և ինչպես են ներկայացնում մեր հուշարձանները ու ներդրումներ անելով ինչ նյութական օգուտներ են ունենում, - ասում է տիկին Անուշը։ Մեր ներդրողները պետք է հասկանան, որ այսօր կատարված ներդրումների հարյուրապատիկը վաղը կվերադառնա»։ Ցուցադրությունը բաց կլինի մեկ ամիս։