Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարելի՞ է անընդհատ փողոցում բռնացնել Նիկոլին ու այդքան հարց տալ, թողեք աշխատի» (տեսանյութ)

Քաղաքականություն
media-3

Նիկոլ Փաշինյանի մարդկային տեսակը շատ եմ հավանում բայց չպետք է նրան կուռք դարձնել, ասում է բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը: «Մի խանգարեք այդ մարդուն, ամեն ինչ անում եք, որ Նիկոլը հասկանա, որ Սերժը ճիշտ էր անում, որ ժողովրդից հեռու էր իրեն պահում, բա մորս թոշակն ի՞նչ պիտի լինի, բա տունս մնաց: Հերիք են այս ցույցերը: Հիմա պետք է աշխատել 12 ժամ անընդմեջ, ոչ թե ցույցեր անել, գնալ, նրան հանել, սրա դեմ բողոքել: Բայց կարելի՞ է անընդհատ փողոցում բռնացնել ու այդքան հարց տալ»: Ժողովուրդը դեռ հեղափոխության մեջ է եւ երկար ճանապարհ ունի անցնելու: Բայց սա չպետք է դիտարկել, որպես նոր ձեւավորված կառավարության խանգարող հանգամանք, ասում է երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:  «Այն օգնող հանգամանք  է, որպեսզի չթողնել այս ռեւանշիստական ուժերին, որ էսքան տարի մեր երկիրը քարուքանդ են արել՝ գլուխ բարձրացնեն: Քաղաքային իշխանությունները հին են, դատական իշխանությունները  հին մամլիչ մեքենա են եւ ունենք վտանգներ: Այն  դեպքում, երբ  վարչապետն ասում է քաղբանտարկյալներ չպետք է լինեն, իսկ դատախազը ցինակաբար ասում է՝ չկա այդպիսի բան»: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կարևորեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: «Պիտի չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել, որպեսզի լինեն այն փոփոխությունները, որոնց մենք սպասում ենք, ընտրություններն անհրաժեշտ են»: