Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի գործարարի զվարճանքի կենտրոնում կարմիրգրքյան բեզոարյան այծ է պահվում.  Econews.am

Հասարակություն
aytc1

Երևանի զվարճանքի կենտրոններից մեկում անազատության մեջ պահվող կենդանու մասին հերթական ահազանգն է հնչել: «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի լուսանկարներ է հրապարակել: Կենդանին պահվում է «10-ից 10» զվարճանքի համալիրում: Այս մասին զրուցեցինք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանի հետ, ով նաև համակարգում է արջերի փրկության ծրագիրը: «Լուսանկարում էգ բեզոարյան այծ է, տարիքը՝ մեկ տարեկանից ավել: Չեմ կարող միանշանակ ասել, թե կենդանին որտեղից է եկել, բայց հիմնականում գիտեմ՝ ինչպես են այդ այծերը հասնում Երևան: Սովորաբար, կանաչ սեզոնին, երբ մարդիկ սարերում կանաչեղեն են հավաքում, կենդանին հանդիպում է, բռնում և վաճառում են: Երբեմն էլ Մեղրու, Կապանի շրջանում հայտնվում են հատուկ ձագ բռնողներ: Բերում են Երևանում 100-200 դոլարով վաճառում են»,- ասաց նա: Ինչպես նշեց Մանուկ Մանուկյանը, նման վայրերում կարմիրգրքյան վայրի կենդանիներ պահելը սխալ է, քանի որ կենդանուն սխալ են խնամում: «Մինչ այժմ ոչ ոք ճիշտ չի խնամել այդ կենդանիներին՝ սկսած իրենց տարածքից, տեղից, կերից, կերակրման ձևից և այլն: Ոչ մի բանը ճիշտ չի իրականացվում»,- ասաց նա:  Նյութն ամբողջությամբ` Econews.am-ում