Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը դեռ պաշարված է (տեսանյութ)

Հասարակություն
Dataran

ՊՊԾ գնդի գրավման գործով անջատված մասի դատաքնությունը տեղի չունեցավ, նիստը սկսվեց առանց ամբաստանյալների: Սասնա Ծռերին ազատ արձակել պահանջող ցուցարարները շրջափակել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր մուտքերը՝ թույլ չտալով դատարանից տեղափոխել երկու օր առաջ Սասնա Ծռերի գործով նիստի մասնակից ամբասանյալներին: Դատարանը պաշարած քաղաքացիները «Ա1+»-ի հետ զրույցում ասում են, որ իրենց ակցիայով աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ դատական իշխանությունը վերջինիս ձեռքում չէ և փոփոխություններ իրականացնելու համար վարչապետն իրենց կարիքն ունի: Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը հայտարարել էր, բողոքի բոլոր ակցիաները պիտի դադարեցվեն, ցուցարարները փաստորեն հետևել են նրա միայն մեկ պահանջին՝ փողոցները բացելուն, Արշակունյաց պողոտան բացվեց երեկ՝ 15:00-ին: