Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նա փայլուն քաղաքապետ է, վեց երեխա ունի. Մերուժան Տեր-Գուլանյան (տեսանյութ)

Հասարակություն
hayeli-1-2

Տեղի է ունեցել իշխանափոխություն եւ արդյունքում տարօրինակ վիճակում ենք հայտնվել՝ ԱԺ-ի  մեծամասնությունը դարձել է ընդդիմություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: «Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետական ծրագրին ՀՀԿ-ն կողմ կքվեարկի:  Դա նշանակում է, որ պատասխանատվությունը դնում են Նիկոլ Փաշինյանի վրա՝ ասել ես եղբայր, պետք է անես: Այնպես, որ Փաշինյանի համար էլ է դժվար լինելու: Մեր իմիջն աշխարհում ստեղծված, ի դեպ  իմիջ,  որը ստեղծեց Սերժ Սարգսյանը, չպետք է կորցնենք»: Ըստ Մերուժան Տեր-Գուլանյանի, եկել է երիտասարդների ժամանակը: «Չնայած երիտասարդ նախարարների տարիքին, նրանք կարող են աշխատել: Մարդն աշխատանքի մեջ է փորձ ձեռք բերում, բայց այդ բեռն իրենց վրա վերցնելով պիտի նրանք գիտակցեն ամբողջ պատասխանատվությունը»։ Մերուժան Տեր-Գուլանյանը շնորհակալ է  Սերժ Սարգսյանին:  «Նա ասպետաբար հրաժարվեց գահից։ Նա ոչ մի ական չթողեց Նիկոլ Փաշինյանի եւ ժողովրդի ոտքերի տակ»։ Մերուժան Տեր-Գուլանյանը դեմ է, որ քաղաքացիները շրջապատում են քաղաքապետարանը եւ վիրավորում են քաղաքապետի անձը։ «Նա փայլուն քաղաքապետ է։ Վեց երեխա ունի եւ իր երեխաների աչքի առաջ վիրավորանքներ են հասցնում»։