Սպասողական վիճակում ենք. Թորոս Սեֆիլյանը՝ «Սասնա Ծռերի» ճակատագրի մասին. Առավոտ

Ժիրայր Սեֆիլյանի եղբորից՝ Թորոս Սեֆիլյանից Aravot.am-ը մանրամասներ ճշտեց երեկ ուշ երեկոյան կայացած՝ «Սասնա ծռեր»-Նիկոլ Փաշինյան հանդիպումից: Թորոս Սեֆիլյանի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ հետամուտ է լինելու «ծռերի» խնդրին:

«Մենք հիմա վարչապետի գրասենյակից գործնական քայլերի ենք սպասում: Նա ասել է, որ քաղբանտարկյալների խնդրին պետք է արագ կերպով լուծում տան: «Սասնա ծռերի» հետ կապված էլ խոստացավ, բայց իրավական դաշտում: Այո, մենք էլ ենք ասում՝ իրավական լուծում տվեք, բայց «ծռերի» խափանման միջոցը փոխեք: Պետք է ընդառաջեն եւ իրագործեն դա: «Սասնա ծռերը» փախչող չեն: Մեր ասածն այն է, որ նրանք ազատ վիճակում գան-մասնակցեն նիստերին»,-հանդիպման մասին պատմեց Թորոս Սեֆիլյանը:

Նա հայտնեց՝ նախատեսվում է նաեւ, որ «Սասնա ծռերի» աջակիցները հանդիպելու են Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանի հետ: «Սպասողական վիճակում ենք: Պահանջը նույնն է՝ փոխել «Սասնա ծռերի» խափանման միջոց կալանքը եւ խնդրին իրավական լուծում տալ: Մենք հետքայլ չենք անելու, նրանք տանից պետք է գնան իրենց գործով նիստերին մասնակցելու»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով