Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը տարիքով են երիտասարդ, բայց արժեհամակարգով տարեցներ են» (տեսանյութ)

Քաղաքականություն
media-2

Հեղափոխությունն այլեւս ավարտված է այն պահից, երբ շարժման լիդեր Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը: «Փաստացի մենք ունենք երկիշխանություն՝ գործադիրի անցումը հեղափոխության մասնակիցներին եւ գոնե դե յուրե՝ մեծամասնության պահպանումն օրենսդրական դաշտում»: Այն, ինչ տեղի է ունեցել, եղել է գլխավորապես երիտասարդների եւ ուսանողների ջանքերով, ասում է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը: «Երիտասարդությունն իր անհնազանդությունը հայտնեց տարեցներին: Նրանք, ովքեր զավթել էին իշխանությունը՝ ՀՀԿ-ակաները տարեցներ էին:  Նույնիսկ, եթե նրանց մեջ կան երիտասարդներ՝ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը տարիքով են  երիտասարդ, բայց իրենց բնույթով, արժեհամակարգով՝ տարեցներ են»: Աղասի Թադեւոսյանը բացատրում է, թե ի՞նչ է նշանակում տարեց: «Պահպանողական, ճահճացած, հոտած ճահճի գորտերի պես նստել են այնտեղ, տռզել են, չաղացել, վայելում են  իրենց  ծանր ջիպերը, կառավարական պալատները: Ու հանկարծ այս ուժը ջարդում է այդ տարեցների իշխանությունը»: