Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Սարգսյանը շարունակում է գլխավորել «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարը

Սպորտ
a1chess-junior-1

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ընթացող շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչները վստահ են մեկնարկել եւ առաջատարների թվում են գտնվում: Հերթական՝ 3-րդ տուրում, 16-ամյա Շանթ Սարգսյանը հաղթելով Վոլոդար Մուրզինին, վաստակեց 2,5 միավոր եւ դարձավ մրցաշարի միանձյա առաջատար: 14-ամյա Մամիկոն Ղարիբյանը նույնպես հաջողության հասավ ռուսաստանցի Դմիտրի Կուզնեցովի հետ մրցամարտում, իսկ ահա 17-ամյա գրոսմայստեր Արամ Հակոբյանը միավոր վասնակցեց առանց պայքարի, քանի որ նրա մրցակից Արսենի Նեստերովը չէր ներկայացել հանդիպմանը: Մեր երկու շախմատիստները վաստակել են 2-ական միավոր եւ այժմ բաժանում են 2-4-րդ տեղերը:  Այսօր տեղի կունենան 4-րդ տուրի պարտիաները: Մերոնք կհանդիպեն հետեւյալ շախմատիստների հետ. Շանթ Սարգսյան - Դմիտրի Կուզնեցով (Ռուսաստան) Պաուլյուս Պուլտինեւիչյուս (Լիտվա) - Արամ Հակոբյան Մամիկոն Ղարիբյան - Վյաչեսլավ Զարուբիցկի (Բելառուս)