Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Տոնոյանն իր մտահոգություններն է հայտնել հակառակորդի աշխուժացման փորձերի կապակցությամբ

Պաշտոնական
1-6

Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Դեսպան Կասպրշիկը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացնել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն ու բնույթը: Մասնավորապես, Դավիթ Տոնոյանն իր մտահոգություններն է հայտնել վերջին օրերին պետական սահմանի և շփման գծի որոշակի հատվածներում հակառակորդի գործողությունների աշխուժացման փորձերի կապակցությամբ, որի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել նաև ՊԲ զինծառայող Շամխալ Պետրոսյանը: Այս առումով պաշտպանության նախարարը կարևորել է հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը՝ սադրանքներ թույլ չտալու և իրավիճակը չապակայունացնելու առումով: Առողջություն մաղթելով հայ զինծառայողին, Անջեյ Կասպրշիկն իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս առավելագույն ջանքեր գործադրել իր միջնորդական առաքելության մեջ: Կողմերը քննարկել են նաև դեսպանի գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցության հետ կապված և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: