Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարմազանովը ժամանակավրեպ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  «Ավելին՝ արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ են իրավական և քաղաքական պայմաններ: Որքան ես տեղյակ եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Ազգային ժողովի դատին ներկայացնել գոնե իրենց տպավորությամբ հավակնոտ ծրագիր: Իսկ Սահմանադրությունը հստակ տալիս է այն ուղիները, երբ կարող է արձակվել Ազգային ժողովը: Եթե մենք կողմ ենք քվեարկում կառավարության ծրագրին, բնականաբար, այս փուլում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման հարց դեռևս դրված չէ: Իշխանության ներկայացուցիչներն ասել են, որ սա քննարկման հարց է: Կքննարկենք, կտեսնենք»,- հաղորդմամբ՝ նշեց նա: Մանրամասն՝ տեսանյութում.