Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գալա»-ն բոյկոտում է. վաղվա ավագանու նիստին չեն մասնակցի (տեսանյութ)

Մարզեր
unnamed-1-2

Գյումրու ավագանու «Գալա» խմբակցության անդամները բոյկոտում են: Նրանք ի նշան բողոքի՝ չեն մասնակցի վաղը կայանալիք ավագանու նիստին: «Գալա» խմբակցության ավագանու անդամները ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնել են, որ «Բալասանյան դաշինք»-ի քայլն անընդունելի են համարում, որով փորձեցին մեկ տարով երկարաձգել համայնքապետ Սամվել Բալասանյանի գործունեությունը: